Աֆղանական խոշորագույն բանկերից մեկի երիտասարդ աշխատակցուհին, իր հարազատների հաշիվներին միլիոնից ավելի դոլար փոխանցելով, անհետացել է։ Երկրի իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել նրա նկատմամբ։

22-ամյա Շոկոֆա Սալեհին աշխատում էր Քաբուլի Azizi Bank-ի գլխավոր գրասենյակում։ Նա մոտ երկու ամիս առաջ անհետացել էր՝ 1,1 մլն դոլար փոխանցելով իր հարազատների հաշիվներին։ Քննության տվյալով՝ աղջկանից բացի, խարդախությանը եւս ինը մարդ է մասնակցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AP-ը։

Աֆղանցի իրավապահները կարծում են, որ Սալեհին կեղծ փաստաթղթերով փախել է Հնդկաստան։ Ոստիկանության գեներալ Ամինուլա Ամարքհայիլը հայտնել է, որ կասկածյալներից մեկն արդեն  850 հազար դոլար է ծախսել Դուբայում տարբեր ներդրումներ կատարելով։