Աֆրիկայում փիղը սաֆարիի ժամանակ տրորել է մի տղամարդու: Սան  Դիեգոյի համալսարանի դեկան, ամերիկացի բժիշկ Թոմաս Մաքաֆին արձակուրդին մեկնել է Տանզանիայի ազգային պարկ Տարանգիր՝ նախքան բժշկական հիմնադրամի գործադիր  տնօրենի պաշտոնակատար նշանակվելը, գրում է  The Herald Sun-ը:

Դժբախտ դեպքի մանրամասները չեն հաղորդվում: Բժշկի մարմինը կմնա Տանզանիայում, քանի դեռ ընտանիքը նրա մահվան վկայականը չի ստացել:

Տարանգիրը  Տանզանիայի մեծությամբ վեցերորդ ազգային պարկն է, որի տարածքում մոտ 550 տեսակի վայրի կենդանիներ կան:

Gazeta.ru-ն նշում է, որ փղերը սովորաբար առաջինը չեն հարձակվում, բայց արձագանքում են իրենց կամ իրենց ընտանիքին սպառնացող վտանգին:  Աֆրիկայում եւ Ասիայում փղերի հարձակումից տարեկան  շուրջ 500 մարդ է զոհվում: