42-ամյա Գեորգի Բաղդասարյանը կեղծ 100 դոլարանոցներով ծաղկեփունջ եւ գառան միս է գնել: Մալաթիա-Սեբաստիա NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 42-ամյա Գեորգի Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կեղծ փող իրացնելու նպատակով գնացել է Երեւան քաղաքի Երեւանյան 2 հասցեում գտնվող Կարինե Մելքոնյանին պատկանող ծաղկի սրահ եւ վերջինիցս գնել ծաղկեփունջ, որի դիմաց վճարել է հարթ տպագրության եղանակով պատրաստված HB13424915A սերիա-համարի կեղծ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով մեկ հատ թղթադրամ ու հեռացել «Արմանդ» տաքսի ծառայության ավտոմեքենայով:
Բացի այդ, կեղծ փող իրացնելու նպատակով, Բաղդասարյանը գնացել է Ծովակալ Իսակովի 22 Ա հասցեում գտնվող Գոհար Պետրոսյանի տուն եւ վերջինիցս գնել 11 կգ գառի միս, որի դիմաց վճարել է հարթ տպագրության եղանակով պատրաստված HB78164194A սերիա-համարի կեղծ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով մեկ հատ թղթադրամ ու հեռացել «Արմանդ» տաքսի ծառայության ավտոմեքենայով:
Քրեական գործ է հարուցվել 202 հոդվածի 1-ին մասով ՉԿեղծ փողեր կամ արժեթղթեր` իրացնելու նպատակով պատրաստելը կամ պահելը կամ դրանք իրացնելը): Այն պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Դատական քննությունը նշանակվել է սեպտեմբերի 12-ին:





























