Ալավերդիի բժշկական կենտրոնից, սեպտեմբերի 6-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 36-ամյա Արթուր Ո.-ն, 28-ամյա Արայիկ Գ.-ն եւ 33-ամյա Արայիկ Ե.-ն՝ հայտնելով, որ վնասվածքներն ստացել են ավտովթարի հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ նրանք մարմնական վնասվածքները ստացել են սեպտեմբերի 6-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 33-րդ կմ-ին՝ Արթուր Ո.-ի կողմից վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով ճամփեզրի քարին բախվելու եւ շրջվելու հետեւանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:





























