Երեւանի Հասրաթյան փողոցում, սեպտեմբերի 6-ին, ժամը 17.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնյա եզրաքարին, ինչի հետեւանքով եզրաքարը պոկվել եւ դիպել է 5-ամյա տղային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:





























