Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցների կողմից «Խուրմա» ռեստորանում ճաշի ժամանակ ձերբակալված 32-ամյա «օրենքով գող» Դմիտրի Ճանթուրիային, որը քրեական շրջապատում հայտնի է «Միրոն» մականունով, Դեդ Հասանի ազգականն է եւ սպանությունից հետո մեկ օրով փոխարինել է նրան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրող Սերգեյ Գալոյանը:
Նրա խոսքով՝ Միրոնն արյունոտ գործերով հայտնի չէ: «Բայց մեծ-մեծ գործերի մեջ խառնված եղել է: Դեդ Հասանի հանձնարարությամբ նա շատ մեծ գործերով է զբաղվել: Պատահական չէ, որ նրա սպանությունից հետո մեկ օրով նստեց նրա տեղը: Հետո, հավանաբար, իրեն հասկացրեցին, ոչ չէ դու չես»,- ասաց Սերգեյ Գալոյանը: Նշենք, որ Միրոնը եւս ազգությամբ եզդի է, իսկ «Խուրմա» ռեստորանը նրանց հավաքատեղիներից մեկն է: Հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված այս ձերբակալություններն ու սպանությունները եւ ինչ են ցանկանում կիսել Սերգեյ Գալոյանը նաեւ նշեց, որ ձերբակալություններն ու սպանությունները մինչեւ Սոչի օլիմպիադան կշարունակվի: «Ամբողջ հարցերը կլուծվեն, երբ Սոչի օլիմպիադան ավարտվի: Օլիմպիադային 2 ամսի մնաց, բայց նրանք դեռ կիսելու բաներ ունեն: 62 միլիարդ դոլար էր նախատեսված օլիմպիադայի համար: Երբ Պուտինը գնաց Սոչի՝ շինարարությունները նայելու, զգաց, որ բավականին թերություններ կան, ազատեց շինարարության պետին եւ ավելացրեց եւս 37 մլրդ դոլար: Եվ այսօր այդ բաց դաշտը լրացնելու խնդիր կա»,- հիմնավորեց Սերգեյ Գալոյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսքվայի քրեական հետախուզության աշխատակիցները «Խուրմա» ռեստորանում ճաշի ժամանակ ձերբակալել են Դեդ Հասանի կլանին պատկանող 32-ամյա «օրենքով գող» Դմիտրի Ճանթուրիային, որը քրեական շրջապատում հայտնի է Միրոն մականունով: Ընդ որում, նա իր մոտ ապօրինի ոչինչ չի ունեցել, հաղորդում է «Փրայմ-Քրայմը»: Չնայած երիտասարդ տարիքին, Ճանթուրիան ամենախորամանկ եւ հաջողակ գողերից է: 13 տարի «գողական ստաժի» պարագայում նա միայն մեկ անգամ է քրեական պատասխանատվության ենթարկվել՝ թմրանյութեր պահելու համար: Ըստ որոշ տեղեկությունների, դրանից հետո նա ոչ մի անգամ չի բռնվել, քանի որ նախապես պայմանավորվում է այն կազմակերպությունների հետ, որոնք կարող էին հետաքրքրվել իրենով:




























