Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել ճանաչված կինոռեժիսորներ՝ Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Ապակե Կախազարդը» նոր գեղարվեստական ֆիլմի երեւանյան պրեմիերան։
Ֆիլմի ադրանիկ ցուցադրությանը հրավիրված էին մի շարք անվանի մշակութային եւ քաղաքական գործիչներ։ Ֆիլմի բեմադրիչներ Նարինե Մկրտչյանն ու Արսեն Ազատյանը նախ շնորհակալություն են հայտնել հանդիսատեսին ներկայության համար, որից հետո ներկայացրել են ֆիլմի դերասանական ու ստեղծագործական կազմերը։
Գլխավոր դերերը մարմնավորել են երիտասարդ դերասաններ Նարեկ Ներսիսյանն ու Մագդալենա Մնացականյանը: Ֆիլմում նկարահանվել են նաեւ դերասաններ Կարեն Ջանիբեկյանը, Լիդա Զաքարյանը, Սամսոն Ստեփանյանը, Վահագն Սիմոնյանը, Արմեն Աբելյանը եւ այլք։
Հիշեցնենք, որ ֆիլմի նկարահանումներն իրականացրել է «Այսօր-Պլյուս» ֆիլմարտադրությունը՝ աջակցությամբ «Հայաստանի Ազգային կինոկենտրոնի», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի», «Հարավկովկասյան երկաթուղու», ինչպես նաեւ աջակցել են այլ տեղական եւ օտարերկրյա ընկերություններ։
«Ապակե կախազարդը» արդեն «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոնների էկրանին է, մուտքը միայն չափահաս հանդիսատեսի համար է:





























