Եգիպտոսի գլխավոր դատախազությունը նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին մեղադրել է «արդարադատությունը վիրավորելու մեջ» եւ երկարացրել նրա կալանքի ժամկետը, հաղորդում է «Դոժդ» հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հայտնի է դարձել, որ Մուրսին եւ «Մահմեդական եղբայրների» եւս 14 առաջնորդներ մեղադրվում են «բռնություն եւ արյունահեղություն հրահրելու մեջ»: Այդ գործով որպես գլխավոր դրվագ Կահիրեում նախագահական նստավայրի դիմաց 2012-ի դեկտեմբերի 5-ին կայացած բախումներն են, որը հանգեցրել էր մարդկային զոհերի: