Սանկտ-Պետերբուրգում Հոկտեմբերյան պուրակում աղբարկղում այսօր՝ սեպտեմբերի 7-ին, նորածին են հայտնաբերել: Նորածին աղջնակը կենդանի է եղել եւ նրան անհապաղ տեղափոխել են հիվանդանոց: Նախնական տվյալներով՝ փոքրիկը առավելագույնը երկու օրական է եղել:
Դեպքի վայրում օպերատիվ-քննչական աշխատանքներ են իրականացվել:
Ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, հարուցվել է քրեական գործ: Ներկայումս իրավապահները փնտրում են երեխայի մորը:




























