Վրաստանի Քոբուլեթի քաղաքի ափամերձ տարածքում սեպտեմբերի 7-ին` ժամը 18.00-ի սահմաններում կորել է ՀՀ քաղաքացի Հ. Մ. (ծնվ. 1997թ., ք. Ալավերդի): Այդ մասին հայտնում է Հայաստանի ԱԻՆ-ը` հղում անելով Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի վրա:
Այս պահի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՃԿԿ-ում ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանատուն, ԱԳՆ հերթապահը և Վրաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության խորհրդականը:





























