Էլ-Քուվեյթի (Քուվեյթի մայրաքաղաք) կենտրոնում ավտոմեքենայի վարորդը երիտասարդ առյուծի է բռնել, հաղորդում է Reuters-ը: Ինչպես ոստիկանությանը պարզաբանել է տղամարդը, նա տեսել է կենդանուն, որն ազատ շրջել է Էլ-Քուվեյթի փողոցներում, եւ որոշել է խաբեությամբ  նրան իր մեքենան նստեցնել: Առյուծը հետեւել է տղամարդուն եւ նստել մեքենայի հետին նստարանին, հաղորդում է Gazeta.ru-ն:

Այնուհետ վարորդը զանգահարել է ոստիկանություն: Այս պահին ոստիկանները կենդանուն իրենց մոտ են պահում ու պարզում են, թե ով է նրա տերը: