Չինաստանի ոստիկանությունը հայտարարել է հանցավոր խմբերի բացահայտման մասին, որոնք գործարարներին ստիպում էին տուրք վճարել՝ խոստանալով հակառակ դեպքում համացանցում նրանց մասին պատվազրկող տեղեկատվություն տեղադրել:

Հետաքննությունը պարզել է, որ չարագործները սովորաբար գործարարներին ներկայանում էին որպես պաշտոնյաներ կամ լրագրողներ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դրամաշորթման համար հանցագործները ստեղծել են կեղծ լրատվական կայքեր:

Արդեն ձերբակալել են 16 հոգու, որոնք այդ կերպ կարողացել է Չինաստանի 7 նահանգներում տեղակայված ընկերություններից հարյուր հազար դոլարի չափով գումար կորզել: