Արմավիր-Երեւան ճանապարհի 2-րդ կմ-ին, սեպտեմբերի 8-ին, ժամը 22.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով 19-ամյա Արկադի Պետրոսյանը տեղում մահացել է, իսկ երկու անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























