Ոստիկանության Կապանի բաժնում սեպտեմբերի 8-ի երեկոյան ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել 33-ամյա Արման Ավետիսյանի դիակը: 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Ա. Ավետիսյանի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Կապանի Գործարանային փողոցում բախվել է ճանապարհի աջ եզրով անցնող գազատար խողովակին եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն: