PKK գրոհայինները դադարեցրել են իրենց ստորաբաժանումները Թուրքիայից դուրս բերելու գործընթացը:
Այս որոշումը PKK առաջնորդները բացատրել են նրանով, որ Թուրքիայի կառավարությունը չի կատարում պայմանավորվածությունների իր մասը՝ քրդաբնակ տարածքներում սոցիալական եւ քաղաքական բարեփոխումներ իրականացնելու: Ընդ որում, PKK-ում ընդգծել են, որ հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմնա, փոխանցում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Քուրդ գրոհայիններին աստիճանաբար Թուրքիայից դուրս բերելու եւ Իրաք ուղարկելու մասին հայտարարվել է ընթացիկ տարվա գարնանը: Այդ միջոցը համաձայնեցվել է բանակցային գործընթացի արդյունքում: Այդ մասին հրամայել էր ցմահ ազատազրկման դատապարտված քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը:





























