Ոչ ոք երեւանցիներին չի հարցրել՝ որտեղ պետք է լինեն վճարովի կայանատեղիները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ավտովարորդների իրավուքնների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլլես» ՀԿ-ի ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով՝ որոշումը, թե որտեղ պետք է տեղակայվեն ավտոկայանատեղիները եւ որքան գումար պետք է գանձվի, պետք է կայացվեր հաշվի առնելով հսարակական սեկտորի կարծիքը: «Բացի այդ, մենք, իհարկե, շահագրգռված ենք այդ կայանատեղիների անվտանգությամբ: Մենք պետք է վստահ լինենք, որ տեսախցիկները կֆիքսեն մեքենաների գողության դեպքերը»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Երեւանում գործում են վճարովի ավտոկայանատեղիներ, որտեղ անվճար կայանումը թույլատրվում է մինչեւ 5 րոպե: Վարորդները բողոքում են, որ քաղաքում փաստացի անհնար է մեքենան անվճար կայանել, իսկ գանձումներից ստացված գումարները հասեցական չէ. ոչ ոք  չի հիմնավորել, թե քաղաքային իշխանություններն ինչի վրա է ծախսվում այդ գումարները: