Անգամ 150 դրամ ուղեվարձի դեպքում վարորդների «պլանը» չի բարձրանա: Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողներին է հայտնել Հայաստանի ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը; Նա համաձայնել է այն կարծիքի հետ, որ եթե տրանսպորտից ստացվող եկամուտն ավելացվում է, ապա ավելանում է նաեւ տրանսպորտային ընկերության եկամուտը: «Վարորդներից գանձվող գումարը նույնը կմնա: Իսկ ուղեվարձը պետք է թանկացնել ոչ թե ինչ-որ մեկի գերշահույթն ապահովելու, այլ նորմալ ուղեւորափոխադրում ապահովելու համար»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ հուլիսին Երեւանի քաղաքապետը որոշում էր կայացրել երեւանյան տրանսպորտի ուղեվարձը 100 դրամից 150 դրամ սարքել: Սակայն զանգվածային բողոքի ակցիաներից հետո որոշումը կասեցվել է: