Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հասել է Կազբեկի գագաթ: Իր facebook-ում երկրի ղեկավարը հաղորդել է, որ հասել է իր նպատակին՝ չնայած ճանապարհին ծագած բոլոր դժվարություններին:
Նա նշել է, որ սառցալեռան գագաթից երկրին նայելիս հասկանում ես, թե որքան գեղեցիկ է Վրաստանը:
Նանաեւ գրել է, որ հավատում է, թե չկա այնպիսի նպատակ, որին չի կարելի միասնությամբ հասնել: Նախագահի գրառումը մեջբերում է Գրուզիա Online-ը:





























