«Վրացական երազանքի» ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլին պաշտոնապես գրանցվել է որպես երկրի նախագահի թեկնածու: Այս մասին հաղորդում է Վրաստանի ԿԸՀ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ որպես թեկնածուներ գրանցվել են Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալավա Նաթելաշվիլին եւ անկախ թեկնածուներ, որոնց ներկայացրել են նախաձեռնող խմբերը:

Թեկնածուների գրանցման գործընթացը ավարտվել է սեպտեմբերի 7-ին: Ընտրությունների մասնակցելու ցանկություն է հայտնել 54 թեկնածու: Գրանցել մերժել են 6 նախաձեռնող խմբերի, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Ընտրություններին մասնակցելու համար թեկնածուն պետք է հավաքի ավելի քան 26, 530 ստորագրություն: Ստորագրությունների ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 17-ն է: