Մոսկվայում սպանության կասկածանքով ձերբակալվել է ադրբեջանցի օրենքով գող Ռաֆո Գյանջինսկին, հայտնում է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը: «Գողին» բռնել են սպեցնազի մասնակցությամբ:  

ՌԴ ՆԳՆ-ի հաղորդագրությունում ասված է, որ ձերբակալվել են էթնիկ հանցախմբի ակտիվ մասնակիցներ, բոլորը Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ են, որոնց թվում՝ 33-ամյա  այսպես կոչված «օրենքով գողը», որը քրեական աշխարհում ճանաչված է որպես Ռաֆո Գյանջինսկի: Նա Մոսկվայում սպանություն գործելու մեջ է կասկածվում:

 «Փորձելով խուսափել քրեական հետապնդումներից՝ կասկածյալը թաքնվել էր, նրա նկատմամբ դաշնային հետախուզում էր հայտարարվել: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քննիչները պարզել են հետախուզվողի եւ նրա մարդկանց գտնվելու վայրը, ինչից հետո նրանց ձերբակալել են Մոսկվայի Հարավարեւելյան օկրուգում», - հաղորդագրությունը մեջբերում է fontanka.ru-ն:

Ռաֆո Գյանջինսկիին ձերբակալելիս նրա մոտ եղել է ՌԴ քաղաքացու կեղծ  անձնագիր՝ Ադրբեջանի Հանրապետության Դաշքեսանի բնակչի անունով: