Սեպտեմբերի 10-ին իրավապահները Մախաչկալայում խուզարկում են Դաղստանի Ազգային ժողովի պատգամավոր Մահոմեդ Ամիրովին պատկանող տունը: Հիշեցնենք, որ վերջինս Մախաչկալայի նախկին քաղաքապետի որդին է: Այս մասին «Ինտերֆաքսին» հաղորդել է իրավապահների աղբյուրը:
Հանրապետության իրավապահներն առայժմ զերծ են մնում պաշտոնական մեկնաբանություններից:
Հիշեցնենք, որ Մախաչկալայի նախկին քաղաքապետը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է մոտ 15 տարի, կալանավորվել է հունիսի 2-ին: Նրան մեղադրում են քննիչ Արսեն Գաջիբեկովի սպանության մեջ: Ինքն Ամիրովն իրեն մեղավոր չի համարում:




























