Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, բանդայի գործով անցնող ամբաստանյալներ Դավիթ Գալստյանի, Արթուր Մանուկյանն ու Սամվելը Դավթյանի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:

Նրա խոսքով՝ ամբաստանյալների վերքերը մակերեսային են: «Նրանց վիրակապել, բուժօգնություն են ցուցաբերել եւ հիմա իրենց լավ են զգում»,- ավելացրեց Գոռ Ղլեչյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, բանդայի գործով դատավարության ժամանակ սեպտեմբերի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել: Երբ դատավոր Մխիթար Պապոյանը ամբաստանյալներից Դավիթ Գալստյանին խնդրել է նստել, նա քմծիծաղով արձագանքել է. «Նստե՞լ: Արդեն քանի տարի է ծծում եք մեր արյունները, անեք իմ արյունն էլ»: Այդ ասելուց հետո  նա իր ձեռքի ածելիով բացել է փորն ու սկսել է ինքնավնասել իրեն: Նրան են միացել ամբաստանյալներից Արթուր Մանուկյանն ու Սամվելը Դավթյանը: