NEWS.am-ի տեսախցիկի հերոսը այս անգամ Վանա կատուն է (ֆոտոռեպորտաժ):
Արեւմտյան Հայաստան այցելության ժամանակ մեր թղթակցի արած Վանա կատվի բացառիկ լուսանկարները ներկայացնում ենք ստորեւ։
Վանա կատուներին պահում են վանդակի մեջ: Զբոսաշրջիկներն անտարբեր չէին անցնում վանդակի կողքով, նրանք պնդում էին, որ Վանա կատուները հրաշք են, մինչդեռ հրաշք կատուներն այդքան էլ հակված չէին մարդկանց հետ շփումներին:
Նշենք, որ Վանա կատուն հազվագյուտ և եզակի ցեղատեսակ է, որը սերում է Վանա լճի շրջակա տարածքից:
Դրանք սպիտակ, մետաքսանման փափկամազ կենդանիներ են: Ունեն ձիգ մարմին, զարգացած գլխուղեղ, վագրային քայլվածք, պոչը նման է աղվեսի պոչին, աչքերը՝ տարբեր գույների են: Աչքերի գույնով բաժանվում են 3 խմբի. ծովի ալիքի նման վառ երկնագույն աչքերով, սաթագույն (դեղին ու նրա նրբերանգներով) և տարբեր գույների (աջը՝ երկնագույն, ձախը՝ բաց սաթագույն, դեղին ու դեղնականաչ, երբեմն՝ դարչնագույն) աչքերով: Հատկապես արժեքավոր են տարագույն աչքերով կատուները:
Վանա կատուների պոպուլացիաները ներկայումս խիստ կրճատվել են, նրանք խառնվում են նաև այլ ցեղերի հետ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























