Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Անդրանիկ Մնացականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի օգոստոսի 30-ի եզրակացությունը` որոշում եմ.

Անդրանիկ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»: