Դա իրավապահների գործն է, ես տեղեկացված չեմ գործից եւ մասնագետ չեմ այդ հարցին չեմ կարող գնահատական տալ։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է ինքը վերաբերում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահին ազատ արձակելու որոշմանը։
«Դա դատարանի գործն է, իրավապահների գործն է, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Ինձ տվեք հարցեր, որոնց ես կարող եմ պատասխանել»,- ասաց Լ. Խաչատրյանը։
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, Սորեն Խաչատրյանը կարող է վերադառնալ մարզպետի պաշտոնին, Լյովա Խաչատրյանն ասաց. « С кем бог не шутит: Ամեն ինչ հնարավոր է, ոչինչ չի կարելի բացառել»։





























