Հաշվի առնելով Հայաստանի դիրքը՝ Հայաստանն ու Մաքսային միությունը կարող են համագործակցվել այնպես, ինչպես Եվրամիությունն ու Նորվեգիան: Այսինքն՝ Հայաստանը կարող է մասնակցել Մաքսային միության մի շարք համաձայնագրերի՝ առանց մտնելու Մաքսային միություն:
Այդ մասին նշված է Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի (Սանկտ Պետերբուրգ) 2013 թ. պատրաստած զեկույցում: Զեկույցը նվիրված է Մաքսային միության եւ հարեւան երկրների՝ Մոլդովայի, Տաջիկստանի ու Հայաստանի փոխհարաբերությունների կարգավորմանը:
Նշվել է նաեւ, որ Հայաստանի արտահանող ճյուղերից մրցունակ է միայն մետաղագործությունը (պղինձ, մոլիբդեն, ոսկի); Արտահանվող մյուս ապրանքները հանդիպում են ուժեղ մրցակցության մաքսային միության ներսում, քանի որ մյուս երկրների արտահանման կառուցվածքում նույնպես մեծ դեր ունեն:
Զեկույցի հեղինակների կարծիքով՝ Մաքսային միությանն ինտեգրվելու առաջին քայլը մակրոտնտեսական քաղաքականության փոխհամաձայնեցումն է Ռուսաստանի հետ:





























