Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, Վայոց Ձորի մարզային վարչությունների եւ Եղեգնաձորի բաժնի ծառայողները, սեպտեմբերի 9-ին, բերման են ենթարկել 25-ամյա Արտյոմ Ն.-ին` իր «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով, եւ ուղեւորներ` 28-ամյա Արման Ե.-ին ու 35-ամյա Հայրապետ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավտոմեքենայի զննությամբ` վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել են պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված կանեփանման կանաչ  զանգվածներ, որոնցից մեկը` 219 գ, մյուսը` 136 գ, իսկ փոխանցման տուփի հետնամասից հայտնաբերվել է   թղթով փաթեթավորված կանեփանման բույսի 1,6 գ կշռով չորացված, մանրացված զանգված:

Արտյոմ Ն.-ն հայտարարել է, որ  զանգվածները պատկանում են իրեն:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: