Սեպտեմբերի 9-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել 64-ամյա Խաչիկ Ա.-ն եւ հաղորդում տվել, որ հունիսի 16-ին, ժամը 13.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, բաց պատուհանից մտնելով՝ իր տնից գողացել են 10.000 ՌԴ ռուբլի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Խաչիկ Ա.-ն հայտնել է նաեւ, որ գողություն կատարելու մեջ կասկածում է համագյուղացի Հովհաննեսին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 23.40-ին, բերման է ենթարկվել 25-ամյա Հովհաննես Ա.-ն. նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:





























