Ռուսաստանի Լենինգրադի մարզի Տոսնոյի շրջանում սեպտեմբերի 11-ի առավոտյան խոշոր ավտոպատահար է տեղի ունեցել, որին զոհ է դարձել հինգ մարդ, եւս 12-ը տուժել են:
Բախվել են թեթեւ մարդատար Chevrolet եւ Ford ավտոմեքենաները, որոնք դեպի Պետերբուրգ էին գնում, եւ ՊԱԶ 315 երթուղու ավտոբուսը, որը Տոսնո էր ուղեւորվել:
«Ֆոնտանկան» հայտնում է, որ չճշտված տվյալներով՝ ճակատային բախվել են թեթեւ մարդատարներն ու ավտոբուսը: Երեք տուժածներ գտնվում են ծանր վիճակում: Վթարի փաստով ստուգում է տարվում: Որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը:




























