Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում, սեպտեմբերի 10-ին, ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզարշավն  ընթացել է Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ եւ Ծավ գյուղական համայնքներում:

«Ժառանգության» մամուլի ծառայությունից հայտնում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածուի նախընտրական քարոզարշավի 10-րդ օրվա ավարտին թիվ 38 ընտրատարածքի 30 բնակավայրերում  անցկացվել է համայնքային հանդիպումներ եւ դռնեդուռ տարածման միջոցով բաժանվել են  քարոզչական նյութեր:

Այսօր «Ժառանգություն» կուսակցության թեկնածուի նախընտրական շտաբը աշխատանքերը  շարունակվելու է Կապան  քաղաքում: