Վրաստանի ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներն արդեն երեք օր է շարունակում են որոնել երկու ռուս լեռնագնացների՝ Ուշբա լեռնագագաթի մերձակայքում: Կորածների որոնումներին միացնել է նաեւ օդուժը:
Ինչպես հաղորդում է «Ինտերպրեսս Նյուսը», ռուս լեռնագնացների անհետացման մասին ազդանշան է ստացվել սեպտեմբերի 9-ին: Զբոսաշրջիկները ռուսներ են՝ Վիկա Բուշաեւան եւ Անդրեյ Սիդորովը: Նրանք Ուշբայի ուղղությամբ են շարժվել օգոստոսի 31-ին: Ռոստովյան տուրիստական ընկերության ներկայացուցչի խոսքով՝ սեպտեմբերի 8-ին Անդրեյը սոցցանցում գրառում է կատարել, որ պատրաստվում է տուն վերադառնալ: Սակայն արդեն 4 օր է, ինչ ռուսաստանցի զբոսաշրջիկներն անհայտ կորած են:




























