«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը մանրամասներ է ներկայացնում Արդարադատության խորհրդի իրավաբան-գիտնականի պաշտոնում առաջադրված թեկնածու Գրիգոր Բադիրյանի աշխատանքային կենսագրությունից։ «Գրիգոր Բադիրյանը բավական խառը կենսագրություն ունի։ Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանի պաշտոնում աշխատելիս նրա մասով կոնկրետ «ՉԻ»-ն տասնյակ բողոքներ է ստացել ու անդրադարձել դրանց։

Հետո Բադիրյանը համալրեց նախագահականի «կադրերի ռեզերվը», եւ թվում էր՝ նրա «ծառայություններն» այլեւս պետք չեն  լինի ՀՀ իշխանություններին։ Սակայն անսպասելիորեն վերջինս հայտնվեց Վլադիմիր Գասպառյանի խորհրդականի պաշտոնում։ Բայց հետաքրքիրն այն է, որ ոստիկանապետի խորհրդականը միաժամանակ Բելգիայի Թագավորության պատվավոր հյուպատոս է, որի նստավայրը Երեւանում է։ Իսկ թե ինչով են զբաղվում Հայաստանում պատվո հյուպատոսները, կարծում ենք շատերըգիտեն։ «Վիզայի գործը», հատկապես Բելգիայի Թագավորություն, «սեզոն» չի ենթադրում, որովհետեւ սա այն երկրներից է, որտեղ ձգտում են արտագաղթել հայերը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):