Կանայք պարտադիր պետք է հասցնեն երեխա ունենալ մինչեւ 35 տարեկանը: Նման տեսակետ են հայտնել Նյու Քասլի համալսարանի վերատրադրողաբանները: Նրանց խոսքով՝ կանայք չպետք է կարիերայի հետեւից ընկնելով հետաձգեն մայրանալու գործը, քանի որի տարիների հետ աշխատանքն ավելի հեշտ չի դառնալու, գրում է The Daily Mail-ը:
Այդուհանդերձ, գնալով ավելի ու ավելի շատ ժամանակակից ընտանիքներ հետաձգում են երեխա ունենալու գործը: Երեխաների մոտ 50 տոկոսը ներկայումս կանայք ունենում են 30 տարեկանից հետո: Այդպիսի ընտանիքներում ծնված երեխաների թիվը վերջին տարիներին եռապատկվել է: 35 տարեկանից հետո հղիանալու շանսերը կրճատվում են:
Եթե կնոջը չի հաջողվում երեխա ունենալ, 40-50 տարեկանից հետո նրա մոտ հոգեբանական տրավմա է լինում, նշում են հոգեբանները, հաղորդում է MedDaily.ru-ն:
Նույնիսկ եթե 35 տարեկանից հետո կնոջը հաջողվում է հղիանալ, նա հղիության շրջանում մեծ թվով բարդությունների առջեւ է կանգնում: Մասնավորապես, բարձրանում է վիժելու, ժամանակից շուտ ծննդաբերելու կամ փոքր քաշով երեխաներ բերելու ռիսկը:





























