Կթվորուհի 28-ամյա Լիաննա Մ.-ն, մնալով իր գործատուի տանը, թալանել է նրան: Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 28-ամյա Լիաննա Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով Քարամ Ալոյի Ջալիլյանի մոտ որպես կթվորուհի եւ բնակվելով վերջինիս ընտանիքի հետ միասին նույն վագոն-տնակում, Կոտայքի մարզի «Աղմաղան» կոչվող սարատեղում վագոն-տնակից գաղտնի հափշտակել է ընդհանուր 154.000 ՀՀ դրամ արժողության մեկ հատ սպորտային համազգեստ, մեկ զույգ կանացի կոշիկ, դիմահարդարման պարագաներ, մեկ զույգ ոսկյա ականջօղ, մեկ հատ ոսկյա թեւնոց, կանացի զարդեր հեռացել այնտեղից:

Քրեական  գործ է հարուցվել 177   հոդվածի 1-ին մասով` գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը` զգալի չափերով: Սույն հոդվածը  պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի  100-400-պատիկի չափով,  կամ կալանքով` մ 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2  տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: