23-ամյա Վարդան Մ.-ն, սեպտեմբերի 13-ին, ժամը 21:15-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 21.00-ի սահմաններում իր կողմից վարած «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենայով Ոսկետափ-Այգավան գյուղամիջյան ճանապարհի սկզբնամասում վրաերթի է ենթարկել Ոսկետափ գյուղի բնակչուհի, 71-ամյա Անյուտա Երեմյանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երիտասարդը տուժած կնոջը տեղափոխել է Վեդի քաղաքի հիվանդանոց, որտեղ վերջինս մահացել է:

Կատարվում է նախաքննություն: