Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով Հայաստանի է տեղափոխել 36-ամյա Արման Պ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. մարտի 6-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանության մեղադրանքով:

Խափանման միջոց է ընտրվել կալանքը: