Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 19 շենքի տանիքում, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.16-ին, մարվել՝ 15.26-ին: Այրվել են տանիքի փայտյա կոնստրուկցիաները` 5 քմ:





























