NEWS.am-ի տեղեկություններով՝ կալանավորվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը: Ըստ մեր աղբյուրի՝ վերջինս կալանավորվել է դատապարտյալներին թմրանյութ փոխանցելու կասկածանքով:
Նրա կալանավորվելու մասին մանրամասներ փորձեցինք ճշտել ոստիկանության մամուլի ծառայությունից, որտեղից հայտնեցին, որ սեպտեմբերի 13-ին, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախկինում հարուցված քրեական գործի շրջանակում որոշվել է որպես խափանման միջոց կալանք կիրառել Արթուր Կ.-ի նկատմամբ:




























