Միշտ անհրաժեշտ պահին հայտնվող ՌԴ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար գենադի Օնիշչենկոն անհիմն է համարում եվրոպական երկրների՝ Ռուսաստանին ուղղված առարկությունները, որոնք կապված են մոլդովական գինիների եւ ուկրաինական կոնֆետների ներմուծումն արգելելու որոշման հետ:

«Բոլորին, որոնք առանց քննարկելու խնդիրների էությունը, քաղաքական որոշումներ են կայացնում, կցանկանայի խորհուրդ տալ բարձրագոչ հայտարարություններ չանել, այլ վերցնել ու գնել այդ արտադրանքը եւ խնդիրը կվերանա: Եվ Ռուսաստանը կազատվի անորակ խմիչքից, եւ Մոլդովայի տնտեսությունը չի տուժի»,-ասել է նա:

Օնիշչենկոն նաեւ վստահեցրել է, որ ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա քաղցրեղենի եւ խմիչքի ներմուծումն արգելելու որոշման մեջ, այլ կա միայն «մտահոգություն ռուսաստանցի սպառողների առողջության համար», հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը հրաժարվել է ուկրաինական «Ռոշեն» կորպորացիայի արտադրանք եւ մոլդովական գինիներ ներմուծել, իբր որակի պատճառով: Դրանից հետո Եվրահանձնաժողովը որոշել է քննարկել մոլդովական գինիների ԵՄ երկրներ մատակարարումների քվոտայի մեծացման հարցը:

Հիշեցնենք, որ 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո Մոսկվան արգելել էր նաեւ վրացական գինիների ներմուծումը, ու կրին նշել, որ դրանք անորակ են: