Հյուսիսային Օսեթիայում երեխան ինքնասպանությամբ վերջ է տվել կյանքին, քանի որ ծնողները արգելել են նստել համակարգչի առաջ: Էրիկ Կայտովի ծառից կախված մարմինը հայտանբերել է նրա մայրը, անմիջապես Վերին Ունալ բնակավայրում գտնվող իրենց տան հետեւում:
Սվետլանա Ցորիեւեն փոքր վեճից հետո սկսել է որոնել տղային, սակայն արդեն ուշ է եղել. Տղան կախվելու միջոցով ինքնասպան է եղել: «Այն բանից հետո, երբ մենք Էրիկին համակարգիչ նվիրեցինք, նա նկատելիորեն փոխվեց: Մի տեսակ ցրված էր դարձել: Նրա հոտ խոսում էիր, ոչ մի կերպ չէր արձագանքում: Ես կարծում եմ ես ու ամուսինս մեծ սխալ գործեցինք, երբ նվիրեցինք այդ համակարգիչը: Նա դադարեց զբոսնել ընկերների հետ, փողոց դուրս գալ»,- պատմում է Սվետլանան:
Էրիկ Կայտովն արդեն փորձել էր ինքնասպանություն գործել: Առաջին փորձը մեկ տարի առաջ էր: Այն ժամանակ դպրոցականը մի քանի տուպ անալգին էր խմել, երբ Ցանցում կարդացել էր, որ դա մահացու չափաբաժինէ: Եթե մայրը քիչ ուշ տուն վերադառնար, փրկել տղայի դժվար թե հաջողվեր:
Վախեցած ծնողները երեխային տարել են հոգեբանի մոտ: Բժիշկը խորհուրդ է տվել երկրում փոխել կահավորումն ու սահամանափակել տղայի՝ համացանցում անցկացրած ժամանակը: Ծնողները որոշել են տղայի տեղափոխել բարձր լեռնայի գոտում գտնվող գյուղ՝ հույս ունենալով, որ դա կօգնի երեխայից վանել վատ մտքրեը: Սակայն Էրիկի համար առաջվա պես միակ ընկեր շարունակում էր մնալ համակարգիչը. Լեռնային գյուղ նա հասակակիցներ չուներ, հաղորդում է LifeNews.ru-ն:
Քննիչներն առգրավել են Էրիկի համակարգիչն եւ ուղարկել փորձաքննության:
«Հետաքննության վարկածով տղան մոր հետ գտնվել է տանն ու համակարգչով խաղացել: Ճաշի ժամին մայրը խնդրել է օգնել իրեն տնային գործերում, սակայն նա ոչ մի կերպ չի արձագանքել ու շարունակել է խաղալ: Այն ժամանակ կինը հարկադրված անջատել է համակարգիչը: Վեճ է տեղի ունեցել, եւ երեխան դուրս է եկել տանից: 16:30-ի սահմաններում մայրը երեխային հայտնաբերել է ծառից կախված իրենց տանը մերձակա տարածքում: 13-ամյա երեխայի ինքնասպանության առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Ինքնասպանության դրդում» հոդվածով, սակայն հավանական է, որ գործի որակավորումը շուտով կփոխվի»:




























