Հայաստանի փաստաբանների պալատի նախագահի ընտրությունների հաշվիչ հանձնաժողովը դեռ չի հրապարակել քվեարկության պաշտոնական արդյունքները, բայց թեկնածուներից Տիգրան Աթանեսյանը արդեն շնորհավորել է Արա Զոհրաբյանին, որը քվեաթերթիկների հաշվարկման սկզբից ակնհայտ առաջատար էր: Թեկնածուն իր ֆեյսբուքի էջում գրել է.«Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում հաղթանակ է տարել Արա Զոհրաբյանը: Ընդունում եմ քվեարկության արդյունքը և շնորհավորում եմ պարոն Զոհրաբյանին»:

Նշենք, որ քվեարկելու իրավունք ունեցող 1370 փաստաբաններից ընտրությանը մասնակցել է 913 փաստաբան: Հիշեցնենք, որ Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնին առաջադրվել էր 3 թեկնածու՝ Արա Զոհրաբյանը, Կրոմվել Գրիգորյանը, Տիգրան Աթանեսյանը: