Հաշվիչ հանձնաժողովն ավարտել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում քվեաթերթիկների հաշվարկը: Նախնական տվյալով՝ հաղթել է Արա Զոհրաբյանը: Նրա օգտին քվեարկել է՝ 713, Տիգրան Աթանեսյանի օգտին՝ 94, Կրոմվել Գրիգորյանին՝ 87 փաստաբան: 

ԻՆչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է Արա Զոհրաբյանին. «Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում հաղթանակ է տարել Արա Զոհրաբյանը: Ընդունում եմ քվեարկության արդյունքը և շնորհավորում եմ պարոն Զոհրաբյանին»:

Նշենք, որ քվեարկելու իրավունք ունեցող 1370 փաստաբաններից ընտրությանը մասնակցել է 913 փաստաբան: