Երեւանի Դավիթաշեն 4-րդ թաղամասում` ավտոտեխսպասարկման կենտրոնում, այսօր՝ սեպտեմբերի 15-ի գիշերը, հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 45/7 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի տարածքում:
Դեպքի վայր են մեկնել եւս երկու մարտական հաշվարկը, ՃԿԿ օպերատիվ խումբը եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են քաղաքապետարանի 3 ջրատար:
Նախնական տվյալներով նկուղային հարկում այրվում են մոտ 200 հնամաշ անվադող:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.38-ին, մարվել` 08.47-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:





























