Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի Տիգրան Մեծ փողոցի սկզբնամասում գտնվող տնակում, այսօր՝ սեպտեմբերի 15-ին հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.30-ին, մարվել՝ 05.23-ին:

Այրվել է Գ. Խ.-ին պատկանող տնակն ամբողջությամբ (6 քմ) եւ տնակին կից պատշգամբ (20 քմ):