Մոտ 40 մարդ զոհվել է, տասնյակները վիրավորվել են Իրաքի մի քանի քաղաքներում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով, հաղորդում է The Associated Press -ը:
Մեքենաներում տեղադրված պայթուցիկ սարքերը գործարկվել են սեպտեմբերի 15-ի առավոտյան Էլ-Խիլա, էլ-Իսկանդարիա, Քերբալա եւ Էլ-Քութե քաղաքներում: Բոլոր այդ քաղաքները գտնվում են Իրաքի մայրաքաղաքից 50-150 կմ հեռավորության վրա: Պայթյունների պատասխանատվությունն առայժմ ոչ ոք իր վրա չի վերացնում:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, վերջին ժամանակներում սրվել է լարվածությունը Իրաքում՝ կապված խոշոր մահմեդական համայնքների՝ շիաների եւ սունիների միջեւ հակասության հետ: Սադամ Հուսեյինի կառավարման շրջանում սունիները գերակա դիրք էին գրավում Իրաքի պետական կառույցներում, սակայն ԱՄՆ-ի ներխուժումից եւ Հուսեյինի տապալումից հետո շիաները ճնշում են սունիներին: Նրանք մի շարք կարեւոր պաշտոններ զբաղեցրին պետական պաշտոնեությունում, որոնց թվում ամենաազդեցիկը վարչապետի պաշտոնն է:




























