Թուրքիայում Մուղլա գավառի Դամալան հանգստյան գոտուց ոչ հեռու ավտոբուս է շուռ եկել, որում գտնվել են ռուս զբոսաշրջիկներ:

15 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:Ավտոբոսում գտնվող զբոսաշրջիկների խոսքով, այն Մարմարիսից դուրս է եկել սեպտեմբերի 14-ին և ուղեւորվել դեպի Դալյան՝ էքսկուրսիայի: Ավտոբուսում գտնվել է 35 մարդ: Օդանավակայան տանող ճանապարհին՝ զբոսաշրջիկներին հայտնի Էվկալիպտի պուրակի վերջում, ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց հատված ու կողքի շրջվելով ընկել փոսի մեջ: Ենթադրվում է, որ վարորդը ղեկին քնել է: