Վայքի ոլորաններում, սեպտեմբերի 15-ի կեսգիշերին, «Կիա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհի 29-րդ կմ-ի մոտակայքում «Կիա» մակնիշի 111 NS 26 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել  ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը: Վթարի հետեւանքով վարորդ՝ ՌԴ քաղաքացի` 49-ամյա Ա. Բ.-ն ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Վայք քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենայի մարտկոցը:

Դեպքի վայրում են գտնվել ՃՈ եւ «1-03» ծառայությունների աշխատակաիցները: