Վերջին տարիներին նկատվող միտումները վկայում են, որ մեր երկրում հանցավորությունը հետեւողականորեն աճում է, ինը նկատվում է այս տարվա անցած ամիսների ընթացքում: Այսպես, հունվար-հուլիս ամիսներին գրանցված իրավախախտումների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 948 միավորով, կամ 11,0 տոկոսով:
Այդ աճը մեծ հաշվով ապահովում է «ուրիշի ունեցվածքի հափշտակումը», որի թիվը նշված հատվածում ավելացել է 680 դեպքով, կամ 25,4 տոկոսով: Ինչպես երեւում է, այս ցուցանիշը ընդհանուրի համեմատ բավական բարձր է:
Արդյունքում գրանցված իրավախախտումների «ուրիշի ունեցվածքի հափշտակման» մասնաբաժինը աճել է 4,0 տոկոսով՝ նշված հատվածում հասնելով 35 տոկոսի: Այսինքն գրանցված իրավախախտումների դեպքերի մեկ երրորդից ավելին այժմ հատկացվում է նման հանցանքներին:
Եթե հունվար-հուլիս ժամանակահատվածը դիտենք 2005-ից մինչեւ ընթացող տարին, ակնհայտ է, որ «ուրիշի ունեցվածքի հափշտակման» գրանցված դեպքերի թիվը հասնում է 1729-ի, կամ կրկնակի անգամ ավել: Բնականաբար, այս աճը վկայում է երկրում սեցիալ-տնտեսական դրության անկայունության մասին:
Մասնավորապես, հասարակության բեւեռացումը եւ աղքատության աճը պարարտ հիմք են հանցավորության համար: Իհարկե, որոշակի դեր են խաղում նաեւ հոգեբանական գործոնները՝ կապված իրավախախտի անձի հետ, նրա ամենամոտ շրջապատի հետ եւ այլն: Չենք կարող հաշվի չառնել հանցավորության իդեալականացումը, ինչպես հասարակության որոշ շրջանակներում, այնպես էլ հայրենական ու օտարերկրյա հեռուստահաղորդումներում եւ ֆիլմերում:
«Ուրիշի ունեցվածի հափշտակման» հանցանքների ամենածանր դեպքերի գագաթնակետը 2009 թվականն էր՝ հունվար-հուլիսին 101 դեպք: Նվազագույնն անցյալ տարի էր՝ 35 դեպք, իսկ ընթացող տարվա հաշվետու հատվածում աճել է մինչեւ 42 դեպք:
Ավազակություն է որակվում «ուրիշի ունեցվածի հափշտակման» այն դեպքերը, երբ բռնությունկամ սպառնալիքներ են կիրառվում, որոնք վտանգավոր են կյանքի ու առողջությանհամար: Նմանատիպ հանցանք է կողոպուտը, անգամբ բռնության կիրառմամբ , սակայն այն տուժողի կյանքի համար վտանգ չի ներկայացնում: Ընթացող տարվա հունվար-հուլիս ամսիներին գողության 123 դեպք է գրանցվել, սրի առավելագույն դեպքրը գրանցվել են 2011թ.-ի նշված հատվածում՝ 126 դեպք:
Ուրիշի ունեցվածի հափշտակման ավելի «պարզ» տեսակը գողությունն է, երբ ի տարբերություն ավազակության կամ կողոպուտի, բոլորովին գաղտնի են, առանց անձի նկատմամբ բռնութան: Սակայն եթե տուժողը հայտնաբերի գողին, ապա կարող է վերաճել կողոպուտի կամ ավազակության:
Այսպես, ընթացող տարվա հունվար-հուլիս ամիսներին գողության 2674 դեպք է գրանցվել, որը 1435 դեպքով(կամ մոտ 2.2 տոկոսով) ավել է 2005թ.-ի նույն հատվածի համեմատ: Հաճախ փողոցում կամ քաղաքային տրանսպորտում կորուստը հայտնաբերելուց հետո քաղաքացիները չեն դիմում ոստիկանություն՝ դա համարելով անօգուտ:
Պաշտոնական վիճակագրության մեջ առանձին տողով նշվում են բնակարային գողությունները, որոնք առկա են ուրիշի ունեցվածի հափշտակման վերոհիշյալ բոլոր դեպքերում: Ընթացող տարվա հունվար-հուլիս ամիսներին գրանցվել է 772 դեպք, որը 440 դեպքով(կամ 2.3 անգամ) ավել է 2005թ.-ի նույն հատվածի համեմատ: Նշենք, որ սա վերջին 9 տարիների ընթացում ամենամեծ ցուցանիշն է…
Սմբատ Գրիգորյան




























