Չեչեն ոստիկանները սեպտեմբերի 15-ի գիշերը սեփական կյանքի գնով կանխել են ահաբեկչության փորձ: Միջադեպը տեղի է ունեցել հանրապետության Սունժենսկի շրջանի Սերնովոդսկի կայարանում:
Ինչպես պատմել է «Ռուսական գազետան», կայարանին է մոտեցել ՎԱԶ 2115, որում անհայտ տղամարդ է եղել:
Նա փորձել է խոյահարել դարպասն ու մտնել կայարանի տարածք, սակայն ոստիկանության աշխատակիցները, որոնք հերթապահել են, հասցրել են կասեցնել նրա մտադրությունը: Արդյունքում՝ երեք ոստիկան տեղում մահացել է, կայարանի 4 աշխատակիցներ հիվանդանոց են տեղափոխվել:




























