Նովոսիբիրսկում  «ռուս դրուժիննիկները» «բացահայտված» նույնասեռականին հանձնել են Ուզբեկստանի իր համերկրացիներին: Հայրենակիցները դաժան հաշվեհարդար են տեսել վերջինիս հետ. կատարվածի ապացույցը ուզբեկական «Ազատության ռադիոյի»  («Օզոդլիկ») լրագրողների մոտ հայտնված ցնցող տեսագրությունն է:

Տեսագրության մեջ մի քանի ուզբեկներ նույնասեռականին մերկացնում են, իսկ այնուհետեւ այրում հանած հագուստը: Զոհին ձեռնաշղթաներ են հագցնում, գլխին ատրճանակ են պահում եւ ծեծում:  Վերջապես, գեյին դաժանաբար բռնաբարում են` ստիպելով նստել շամպայնի շշի վրա: Այնուհետեւ շիշը հրում են ներս բեյսբոլի մականով:

Տեսագրությունը տարածվել էր WhatsApp-ով, ընդ որում` մեկնաբանությունների մեծ մասում հավանություն են տալիս գազանաբարո արարքին` որպես  «արժանի պատիժ»:

Ուսանող գեյի նկատմամբ հաշվեհարդարը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին` Նովոսիբիրսկում: Նրա բոլոր յոթ տանջողները  ուզբեկներ են եղել, սակայն երիտասարդին նույնասեռականության մեջ բացահայտել էին «հակագեյական շարժման ինչ-որ ռուս դրուժիննիկներ», որոնք նրան ծուղակն էին գցել սոցիալական ցանցի միջոցով: 

NEWSru.com-ը հայտնում է, որ վերջին ամիսներին սոցիալական ցանցերոմ սեռական զուգընկեր որոնելու նման պրակտիկան ավելի ակտիվ է օգտագործվում նեոնացիստ Թեսակի ստեղծած  «Օքյուփայ պեդոֆիլյայ» կազմակերպության կողմից: